Հունվարի 15-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ Մեծարենցի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Կամո Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. հունվարի 30-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:


























