Հունվարի 15-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Աբովյան-Արզնի ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով վարորդները եւ «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























