Հունվարի 15-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ Վանթյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Հրաչիկ Ա.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. սեպտեմբերի 25-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: