Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Խանջյան փողոցի թիվ 26 շենքի 1-ին բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 16-ին, ժամը 10.17-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել 75-ամյա Ռ. Հովհաննիսյանի դին: Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները:





























