Հունվարի 15-ին, ժամը 02.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Գեւորգ Ն.-ն՝ հայտարարելով, որ Սայաթ-Նովայի պողոտայում իրեն ծեծի են ենթարկել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գեւորգ Ն.-ի հետ վիճաբանել եւ նրան բռունցքի հարվածներ է հասցրել ծանոթը՝ 1991 թ. ծնված Էդգար Զ.-ն:

Նույն օրը, ժամը 16.00-ին, Էդգար Զ.-ն ներկայացել է բաժին եւ խոստովանել կատարածը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: