Հունվարի 15-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել մի կին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը  10.00-ից  10.30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Ավստրիական» մանկական հիվանդանոցի  հիվանդասենյակներից մեկում, որտեղ ինքը խնամում է իր անչափահաս երեխային, իր պայուսակից գողացել են 25.000 դրամ եւ 3 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 65.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 Լուսինե Հ.-ն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: