Կիրիլիցայով գրված «Դեդ Հասան» անունը հայտնվել է միկրոբլոգների Twitter ծառայության համաշխարհային թրենդներում, երբ հայտնի է դարձել քրեական հայտնի հեղինակութան սպանության մասին:
Հիշեցնենք, սպանությունը կատարվել էր Պովարսկայա փողոցի ռեստորանի մոտ: Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել էր, որ Ուսոյանին կրակել են ռեստորանից դուրս գալիս: Ավելի ուշ նա մահացել էր Բոտկինսկայա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
«ՌԻԱ Նովոստին» հիշեցնում է, որ Twitter-ի համաշխարհային թրենդներում հայտնվում են մեկ ժամվա ընթացքում 10-20 հազար հաղորդագրություններում կրկնված բառերը:
Twitter-ի ակտիվ լսարանը ամբողջ աշխարհից 200 մլն օգտվողի է ներառում:





























