Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի տվյալներով` 2012թ. 11 ամսվա տվյալներով` Հարավկովկասյան գազատարով «երկնագույն վառելիքի» փոխադրումը նվազել է մոտ 400 մլն խմ-ով` ընդհանուր առմամբ կազմելով 4,1 - 4,2 մլրդ խմ: Սա չափազանց ցածր ցուցանիշ է, եւ նման ծավալով մատակարարման դեպքում արտահանման աճ չարժե ակնկալել, «Էխո»-ին ասել է Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի նախագահ Իլհամ Շաբանը:
Նրա խոսքով` արդրբեջանական գազն ամենաէժանն է թուրքական շուկայում. «Թեեւ Թուրքիա մատակարարվող գազի ծավալների նվազման պատճառը չեն բացատրում ոչ Թուրքիայում, ոչ Ադրբեջանում, անհասկանալի է մնում, թե ինչու են ծավալները տարեց տարի նվազում, եթե ադրբեջանական գազն ամենաէժանն է Թուրքիայում»: Միայն թուրքական շուկայում կա արտահանման աճի հնարավորություն, իսկ վրացական եւ ռուսական շուկան սահմանափակ է:





























