Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ԱՊՀ երկրների առաջնորդերին հրավիրել է մասնակցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին նվիրված զորհանդեսին, որն անց է կացվելու մայիսի 9-ին՝ Մոսկվայում, ու նաեւ ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է փետրվարի 4-ին ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի հետ հանդիպմանը ։ Հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը։
«Ես ԱՊՀ երկրների առաջնորդներին հրավիրել եմ այս ոչ պաշտոնական հանդիպմանը, քանի որ մեր ընդհանուր տոնի նախօրեին սա ամբողջությամբ տրամաբանական քայլ է»,-հայտարարել է Մեդվեդեւը։
Լեբեդեւն էլ իր հերթին նշել է, որ արդեն սկսվել են այս հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Նա ընդգծել է, որ այս հանդիպումը Ռուսաստանի ԱՊՀ նախագահության շրջանակներում նշանակալից հանդիպում պետք է դառնա։
Խոսելով նաեւ այլ կարեւոր միջոցառումների մասին , որոնք կազմակերպվելու են Ռուսաստանի ԱՊՀ-ում նախագահության ժամանակ, Լեբեդեւը նշել է, որ մարտի 5-ին Մոսկվայում կկայանա տնտեսական համաժողով։ Նրա խոսքով, համաժողովը նվիրված է լինելու Ռուսաստանի՝ ԱՊՀ տարածքում իրականացնելիք նոր նախաձեռնություններին ։




























