Հունվարի 16-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Ֆիդայինների փողոցում  ընկել է սահքի մեջ, ինչի հետեւանքով մայթեզրին կանգնած 17-ամյա տղան վրաերթի է ենթարկվել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: