Mail.ru-ի որոնողական համակարգը հնարավորություն կտա մարդկանց փնտրել սոցիալական կայքերում։ Փնտրելու ժամանակ կցուցադրվի մարդու լուսանկարը, անունը, քաղաքը եւ այն, որտեղ գրանցվել է նրա էջը։ Մնացած տեղեկությունները փակ կմնան, հայտնում է «Իզվեստիա»-ն։
Mail.ru-ի որոնման առաջին թիրախում կհայտնվեն «Վ Կոնտակտե»-ի, «Օդնոկլասնիկի»-ի, «Մոյ Միր»-ի եւ «Մոյ Կրուգ»-ի բաժանորդները։ Ավելի ուշ նրանց կմիանա նաեւ Facebook-ի լսարանը։ Փնտրման ժամանակ պետք է նշել անունը ազգանունը, տարիքը, քաղաքը կամ փնտրվող անձնավորության դպրոցը։
«Եթե դուք «Փնտրել» բաժնում փնտրում եք նշանավոր մարդու, սոցիալ փնտրումը չի կայանա։ Բայց եթե ցանկանում եք գտնել հայտնի անձի ազգանվանակցին, պետք է որոնման համակարգում նշել սոցիալական կայքը եւ կհայտնվի համապատասխան բլոկը»,- պարզաբանել է Mail.Ru Group-ի փոխնախագահ, «Փնտրում» եւ E-commerce բաժինների ղեկավար Վլադիմիր Գաբրիելյանը։
2012 թվականի փետրվարին սոցիալական կայքերում եւ people.yandex.ru բլոգներում փնտրումները ներբեռնել է «Յանդեքս» ընկերությունը։ Որոնման համակարգը փնտրում է «ՎԿոնտակտե», «Օդնոկլասնիկի», «Մոյ Միր», ԺԺ, Facebook, Twitter, Google+ եւ այլ կայքերում։




























