Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 17-ին, ժամը 17.14-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 31 SL 218 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւկելի հատվածից եւ բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկակարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ, 45-ամյա Գ. Վիրաբյանը եւ ուղեւոր, 31-ամյա է. Նիկողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




























