ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մինչեւ վերջ չմնաց ՀՀԿ գործադիր մարմնի այսօր` հունվարի 17-ին հրավիրված նիստին: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքելով այդ փաստի վերաբերյալ լրագրողների հարցին, ասաց, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ուներ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ:

«Նա թույլտվոթյուն է վերցրել կուսակցության նախագահից եւ հարգելի պատճառով պարոն Հարությունյանի հետ գնացել է հանդիպման դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Նա շարունակում է իրականացել շտաբի պետի գործառույթները: Մեզ մոտ ամեն ինչ համախմբված է, նորմալ եւ հանգիստ»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը: