Հունվարի 8-ից մինչ օրս Հայաստանի տարածքում բնակչության շրջանում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք` 5 տուժածով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի առողջապահության նախարարությունից:
Դեպքերն արձանագրվել են Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի, կարմիր պղպեղի, շուշանի, ծիծակի օգտագործման հետեւանքով:
Այլ սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել:
Արձանագրվել է նաև ալկոհոլի չարաշահման 39 դեպք, որից 11-ն ընթացել է թունավորման երևույթներով:
Բոլոր հիվանդները դուրս են գրվել:



























