Գաղտնի տեսագրման համակարգը նկարահանել է երկու տղամարդու՝ մեծ պայուսակով, որոնք մտել են այն շենքը, որտեղից կրակել են քրեական հեղինակություն, «օրենքով գող» Ասլան Ուսոյանին («Դեդ Հասան»): Life News-ի տրամադրության տակ է հայտնվել այդ տեսաձայնագրությունը, որը կօգնի ոստիկանությանն ու քննիչներին հայտնաբերել 75-ամյա Ուսոյանի սպանողներին:
Տեսախցիկների օբյեկտիվում հայտնված մարդիկ տվյալ շենք են մտել «Դեդ Հասանի» սպանությունից մոտ մեկ ժամ առաջ:
«Ձայնագրության մեջ տեսանելի է, թե ինչպես ժամը 12:49-ին շենքի մուտք է մտնում երկու տղամարդ՝ մեծ պայուսակով: Ձայնագրությունը վատ որակի է, բայց ոչ մեծ վերլուծությունից հետո պարզ է դառնում, որ նրանք հենց այն մարդիկ են, որոնք առնչություն ունեն սպանությանը»,- Life News-ին պատմել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Տեսագրությունից դատելով դեռեւս ժամը 11:57-ին շքմուտքի դիմաց տղամարդ է հայտնվում ով հետեւում է շրջապատին, հեռախոսով խոսում է ինչ-որ մեկի հետ, իսկ 15 րոպե անց դուրս է գալիս տեսախցիկի օբյեկտիվի շրջանակից: Քննիչները կարծում են, որ դա մարդասպանների հանցակիցն է, ով համակարգել է նրանց գործողությունները, հնարավոր է, տեղեկատվություն է ստացել նրանցից, ովքեր հետեւել են Ուսոյանի Տվերի փողոցում գտնվող տանը: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, նա պետք է նախազգուշացներ սպանության անմիջական կատարողներին շքամուտք մտնող մարդկանց մասին:
Մարդասպանները տեսախցիկի օբյեկտիվում են հայտնվել շենք մտնելուց 20 րոպե առաջ եւ մուտքի դիմաց ինչ-որ բան են քննարկել:
Որոշ ժամանակ անց նրանք հեռացել են շենքից, բայց հետո վերադարձել են եւ վճռական քայելով մտել շքամուտքով: Աստիճանավանդակում նրանք մնացել են մինչեւ 14:00-ն: Կրակոցներից հետո նրանք հերթով դուրս են եկել շենքից եւ հեռացել:
Life News-ին հայտնի է դարձել, որ տեսագրության մեջ երեւացող անձանց որոնում են նաեւ «օրենքով գողերը», ովքեր որոշել են սեփական հետաքննությունն անցկացնել եւ մարդասպաններին պատժել սեփական ուժերով:





























