Ռուսաստանի քրեական հետախուզության աշխատակիցներն այսօր՝ հունվարի 17-ին, Մոսկվայի մարզում ձերբակալել են, այսպես կոչված, «օրենքով գողի», նախկինում դատապարտված, ծագումով վրաստանցի: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Մերձմոսկվայի գլխավոր վարչության անվտանգության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Գենադի Բոգաչեւը:

«Մոսկվայի մարզի քրեական հետախուզության աշխատակիցները Դոմոդեդովո քաղաքում ձերբակալել են ծնունդով վրաստանցի, 50-ամյա «օրենքով գողի», ենթադրաբար, թմրամիջոցների շրջանառության հետ կապված հանցագործություն կատարելու կասկածանքով»,-ասել է Բոգաչեւը:

Նա հավելել է, որ 2010 թվականին ձերբակալվածը դատապարտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների անօրինական ձեռքբերման համար եւ պատիժը կրել է Օմսկում: Այս տարվա սկզբին դատարանը նրան Ռուսաստանից արտաքսելու որոշում է կայացրել, բայց դատարանի վճռից հետո նա հեռացել է անհայտ ուղղությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: