Այսօր` հունվարի 17-ին, Հայաստանի նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր կենտրոնական շտաբում հանդիպել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին` վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական վիճակին: Դեսպանի խնդրանքով՝ Հրանտ Բագրատյանը ներկայացրել է «Ընդամենը հարյուր քայլ մինչեւ սոցիալական արդարություն» տնտեսական ծրագիրը: Քննարկվել են նաեւ արտաքին քաղաքականության եւ քաղաքական բարեփոխումների ծրագրերը:



























