Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հերքել է մամուլի ենթադրություններն այն մասին, թե ինքը մտադիր է ցրել աշնան ընտրված խորհրդարանը, որտեղ մեծամասնություն է ստացել ընդդիմությունը:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հարցազրույցում հայտարարել էր, որ պատրաստ է Սահակաշվիլիին հնարավորություն տալ ցրել խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակել:

«Ես ոչ մի նման պլան չունեմ: Ես չեմ հավատում, որ նրանք (ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիան) կարող են կատարել իրենց խոստումները, սակայն թող ժողովուրդն անձամբ դա տեսնի: Ես իսկապես ուզում եմ հնարավորություն տալ նրանց կատարել իրենց խոստումները, որոնք տվել են վրաց ժողովրդին»,-հայտարարել է Սահակաշվիլին վրացական հեռուստաալիքների եթերում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: