ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը ժամանել են Ստամբուլ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական համաժողովին։

Նշենք, որ փետրվարի 4-5-ը տեղի ունենալիք այդ համաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։