Իրանում պոլիէթիլենի արտահանման հետ կապված իրավիճակը դժվարություններ չի ստեղծում արտադրությունում: Այս մասին NEWS.am-ին ասաց «Օվալ պլաստիկ» ԲԲԸ կոմերցիոն փոխտնօրեն Կարեն Իվանովը: Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերի սկզբին հայտարարվել էր Իրանից հումքային նավթաքիմիական արտադրանքի արտահանման արգելքի մասին, այդ թվում` պոլիէթիլենի: Արգելքը չէր վերաբերում պատրաստի արտադրանքին:
Իրանից պոլիէթիլենի մատակարարումը Հայաստանում պլաստիկե արտադրանքի հումքային բազայում էական դեր ուներ: Այդուհանդերձ, ինչպես նշեց Իվանովը, ընկերությունն արդեն պլաստիկ է բերում այլ երկրից, եւ որեւէ բարդ էմբարգո նրանց համար չի ստեղծվել: «Այնքան, որ խնդրին հետ կապված վերջին իրադարձություններին չենք հետեւել, սակայն անհրաժեշտության դեպքում մանրամասն կքննարկենք»,-նշել է Իվանքովը:
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, արգելված ապրանքների խմբում արդյունաբերական եւ գյուղատնտեսական մոտ 50 արտադրանք կար, այդ թվում` պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն եւ այլն:




























