Հունվարի 17-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Քանաքեռի 9-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գարիկ Բ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ս/թ հունվարի 16-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























