Հունվարի 17-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 8 շենքի մուտքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արամայիս Հ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր կողոպուտի եւ գողության մեղադրանքով: