Հունվարի 18-ին, ժամը 10.25-ին, ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի Մարզի Շինուհայր գյուղում քամու հետեւանքով վնասվել են մի շարք շինություններ: Դեպքի վայր է մեկնել Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամին պոկել է մանկապարտեզի տանիքը` 100 քմ, երկփեղկ պատուհանը` 5.25 քմ, նույն գյուղի թիվ 3 շենքի 9-րդ բնակարանի պատշգամբը` 21 քմ եւ պոլիմերային կոշիկի գործարանի թիթեղյա տանիքը` 150 քմ մակերեսով: Տուժածներ չկան:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե քամու հետեւանքով վնասվել է նաեւ Սյունիքի Մարզի Գորիս քաղաքի Արեւշատ թաղամասի նախկին մանկապարտեզի թիթեղյա տանիքը` 312 քմ, մակերեսով, թիվ 2 մանկապարտեզի տանիքը` 240 քմ մակերեսով եւ պատուհանը` 3 քմ մակերեսով: Վնասվել է նաեւ Սյունիք թաղամասի թիվ 46 տան տանիքը` 30 քմ մակերեսով: