NEWS.am լրատվական վերլուծական գործակալության թղթակից Մարիամ Լեւինան արժանացել է «Մարշալ Բաղրամյանի» մեդալի:

Հունվարի 28-ին նշվող Հայոց բանակի օրվա կապակցությամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների պարգեւատրել մեդալներով եւ պատվոգրերով: Պարգեւատրման արարողությունը կայացել է այսօր՝ հունվարի 18-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսից հետո: Ասուլիսը նվիրված էր 2012 թվականին կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը եւ 2013-ի անելիքներին:

Նշենք, որ NEWS.am գործակալությունը ստեղծվել է 2009 թվականի ամռանը: Ներկայումս գործակալությունը առաջատար դիրքեր է զբաղեցնում Հարավային Կովկասի լրատվական ռեսուրսների շարքում: Գործակալությունը լուրեր է թողարկում 4 լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ թուրքերեն: