ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող 23-ամյա Դ. Հ-ին հայհոյել է շարքային Հ.Ա-ին: Վերջինս էլ, չդիմանալով կոպիտ հայհոյանքի ձեւով պիտակը կրելուն եւ ստորացուցիչ վերաբերմունքին,ինքնասպան լինելու նպատակով իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել իր կրծքավանդակի ձախ մասին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
23-ամյա Դ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող,պաշտոնատար անձ,անցել է իր լիազորությունների սահմանները,կատարել իշխանազանցություն: Վերջինս հայհոյել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Հ.Ա-ին եւ ծեծի ենթարկել նրան: Հ.Ա-ն էլ, չդիմանալով կոպիտ հայհոյանքի ձեւով պիտակը կրելուն եւ ստորացուցիչ վերաբերմունքին,ինքնասպան լինելու նպատակով իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով կրակոց է արձակել իր կրծքավանդակի ձախ մասին,որի հետեւանքով իր առողջությանը պատճառել ծանր վնաս:
Քրեական գործ է հարուցվել 360 հոդվածի 2-րդ եւ 375 հոդվածի 2-րդ մասով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել դեկտեմբերի 15-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























