Այս գիշեր եւ վաղը՝ ցերեկը, Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, կիրակի ցերեկը արեւմտյան շրջաններում ձյուն կտեղա: Ճանապարհներին սպասվում է մերկասառույց, տեղ-տեղ՝ ձնաբուք, Արարատյան դաշտավայրում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Հանգստյան օրերին օդի ճերմաստիճանը կսկսի բարձրանալ: «Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երեւանում այս գիշեր եւ վաղը՝ ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին տեղ-տեղ հնարավոր է մառախուղ։ Կիրակի ցերեկը ամպամածություն կդիտվի, սակայն տեղումների հավանականությունը փոքր է: Գիշերը մայրաքաղաքում կլինի -10-12, ցերեկը՝ -1-3 աստիճան ցուրտ:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0-5,
Կոտայքում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0-5,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0-5,
Լոռիում. գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +3+8,
Տավուշում.գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +8+13,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0-5,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -8-12, ցերեկը՝ 0-4,
Արարատում. գիշերը՝ -9-12, ցերեկը՝ – 0-4,
Արմավիրում. գիշերը՝ -9-12, ցերեկը՝ 0-4,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0-5,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ -9-12, ցերեկը՝ 0-4,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+12,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝-2+2, ցերեկը՝ +7+12,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +8+13:




























