Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 19.00-ի դրությամբ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Բերդ-Ճամբարակ եւ Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:




























