Մոսկվայի 51 կետերում հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը 82 հազար մարդ մկրտության համար ընկղմվել են ջուրը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Մոսկվայի ԱԻՆ Գլխավոր վարչությունից։
Մկրտության լողի համար Մոսկվայի բոլոր վարչական շրջաններում 56 կետեր են սահմանվել, որոնց շուրջ անվտանգությունն ապահովում են ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցները։ Ավազանների կողքին 42 վրաններ կան տաքանալու համար, որտեղ կարելի է տաք թեյ խմել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հնագույն հավատալիքների համաձայն՝ Մկրտության ժամանակ ջուրը սրբագործվում է եւ բուժում բոլոր հիվանդությունները։ Ջրում ընկղմվելով՝ մարդիկ ազատվում են մեղքերից։ Մկրտության լողն անցկացվում է հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը՝ խաչի տեսքով հատուկ սառցային ավազաններում։
Հորդանանի ջրերում մկրտվելով՝ Աստված սրբագործեց ջուրը։ Մկրտության ջուրը սրբազան է, այն գործածում են հիվանդության դեպքում, ցողում են բնակարաններում, տալիս են նրանց, ովքեր անմասն են եղել Սուրբ հաղորդությանը։
Ջրի օրհնությունը կատարվում է տոնի նախօրեին եկեղեցիներում, մկրտության օրը՝ գետերում եւ լճերում։




























