2012 թ. դեկտեմբերի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու պայուսակից դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էր կանխիկ գումար եւ բանկային պլաստիկ քարտեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 18-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղից բերման են ենթարկվել 42-ամյա Արմեն Ա.-ն, որը խոստովանել է հանցանքը:

 Կատարվում է քննություն: