Ռուսաստանի Բերդսկ քաղաքում երիտասարդ տղամարդը մկրտության ավազանում լողալուց հետո, ենթադրվում է, սրտի կաթված է ստացել։ Նախնական տվյալով՝ մահացածը 29 տարեկան էր, հայտնում է «Ինտերֆաքս-Սիբիր»-ը։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Ռուսաստանում մկրտության լողին 2,2 մլն մարդ է մասնակցել, ոստիկանությունն ապահովել է նրանց անվտանգությունը։

Գերատեսչության տվյալով, հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը ՌԴ 5,5 հազար վայրերում հանդիսավոր պատարագներ են մատուցվել, զանգվածային լող է անցկացվել՝ նվիված Աստվածային մկրտությանը։

Կարգոկանոնը ներքին գործերի մոտ 53,4 հազ. աշխատակիցներ, ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի հազար զինծառայողներ են հսկել։

Հիշեցնենք, ուղղափառ քրիստոնյաները հունվարի 19-ին նշում են Ասվածային մկրտությունը կամ Աստվածային հայտնությունը։ Հնագույն հավատալիքների համաձայն՝ Մկրտության ժամանակ ջուրը սրբագործվում է եւ բուժում բոլոր հիվանդությունները։ Ջրում ընկղմվելով՝ մարդիկ ազատվում են մեղքերից։ Մկրտության լողն անցկացվում է հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը՝ խաչի տեսքով հատուկ սառցային ավազաններում։