Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է անվանի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանին: Կառավարության ղեկավարը ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ, կրթության, գիտության եւ մանկավարժության բնագավառներում երկարամյա ու բեղմնավոր գործունեության, ներդրած ակնառու ավանդի համար պրոֆեսորի բնակարանում Նորայր Մանասերյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:  

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Տիգրան Սարգսյանն անվանի տնտեսագետին մաղթել է քաջ առողջություն եւ երկարակեցություն: