Վայոց Ձորի մարզում 42-ամյա Ս.Ս-ն,տանից վերցնելով 750 հազար դրամ, անկողնու ներքնակը եւ իր փակած պահածոները, սիրեկանի հետ  հեռացել է տանից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Վայոց Ձորի բաժնից:

Ս.Ս-ի ամուսնու` 46-ամյա Տ.Ն-ի` հունվարի 18-ի հաղորդման եւ դիմումի հիման վրա ոստիկանները որոնում են նրա կնոջը: ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի հետաքննչական բաժնում կատարվում է հետաքննություն: