Ադրբեջանի ոստիկանությունը Բաքվում կայացած «գողականների» հավաքի  ժամանակ 11 քրեական «հեղինակության» է ձերբակալել: Ադրբեջանի ՆԳ նախարարությունից հունվարի 19 –ին հայտնել են, որ  օպերատիվ տեղեկատվություն է  ստացվել մայրաքաղաքի Խաթաինսկի շրջանի սրճարններից մեկում քրեականների հավաքի մասին. հեղինակությունները մտադիր են եղել քննարկել ազդեցության ոլորտների բաժանման հարցը, հաղորդում է «Лента.Ру»-ն:

Ոորոշվել է անցկացնել հատուկ օպերացիա, որի ընթացքում ձերբակալվել է  11 մարդ: Նշվում է, որ ձերբակալության ժամանակ նրանք դիմադրություն են ցույց տվել իրավապահներին: