Միջերկրական եւ Սեւ ծովերում հունվարի 19-ին մեկնարկել են Ռուսաստանի ռազմածովային ուժերի ուսումնավարժանքները, որոնք ամենախոշորն են վերջին տասնամյակի ընթացքում: Դրանք իրականացվում են ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարությամբ:
Խոշոր միջոցառմանը մասնակցում են Սեւծվյան, Բալթյան եւ Հյուսիսային նավատորմերի ռազմանավերը, ինչպես նաեւ հեռահար ավիացիան եւ ռազմաօդային ու ռազմաօդային պաշտանության 4 հրամնատարություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուսումնավարժանքների ընթացքում, որոնք կշարունակվեն մինչեւ հունվարի 29-ը, ռուս ծովայինները կկատարեն ավելի քան 60 տարբեր ռազմական վարժանքներ, այդ թվում` հրետանային եւ հրթիռային հրաձգության վարժություններ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:




























