Կեմերովոյի մարզի № 7 հանքավայրում հունվարի 20-ին ծխահարման արդյունքում չորս հանքափոր է զոհվել: Այդ պահին հանքահորում աշատել է 77 մարդ, որից 69-ը տարհանվել են: Եվս չորսի ճակատագիրն անհայտ է մնում: Մասնագետներին արդեն հաջողվել է հատուկ սարքերի միջոցով որոշել նրանց գտնվելու վայրը:
Հաղորդվում է, որ որոնողա-փրկարարական գործողությունները երկու փուլով են իրականացվում. վթարային տեղամասի ողողումից հետո, երբ մեթանը դուրս կգա, աշխատանքներն ամիջականորեն կշարունակվեն հանքավայրում:





























