Թբիլիսիում նախագահական պալատի մոտ տեղի է ունեցել Միխայիլ Սահակաշվիլիի ընդդիմախոսների բողոքի ակցիան, որին մասնակցել է մինչեւ 500 մարդ, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Միաժամանակ «Ռոսիա 24» հեռուստաալիքը հաղորդում է երեք հազար մասնակցի մասին:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունվարի 21-ին եւ այդ օրվանից նա դադարում է նախագահ լինել:
Միաժամանակ, «Վրացական երազանքի» առաջնորդները, այդ թվում` վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, բազմիցս հայտարարել էին, որ մտադիր չեն իմփիչմենթի գործընթաց սկսել Սահակաշվիլիի նկատմամբ:





























