Մոսկվայի «Ստարայա կաբիտկա» ռեստորանը չի տեղավորել Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հոգեհացի բոլոր մասնակիցներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Ըստ աղբյուրի` «Ստարայա կաբիտկայում» հավաքվել են միայն Դեդ Հասանի հարազատներն ու մոտ ընկերները: Հուղարկավորության արարողությանը մասնակացելու համար տարբեր տեղերեց ժամանած հյուրերը հավաքվել են այլ ռեստորաններում: Մասնավորապես, երկու ավտոբուս եւ մի քանի թանկարժեք մեքենա կայանել են «Լամաջո» ռեստորանի մոտ` 1905թ. փողոցի վրա:
Ասլան Ուսոյանի հուղարկավորության արարողությունը տեղի էր ունեցել այսօր` հունվարի 20 -ին, Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանը:





























