Այսօր` հունվարի 20-ի առավոտյան մահացել է «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավարուհի Հասմիկ Գալոյանը: «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս հայեր» ծրագրի ընթացքում 2011 թվականից Հասմիկ Գալոյանը վարում էր խոհանոցային եթերաժամը: Հասմիկ Գալոյանը մահացել է հիսուն տարեկան հասակում:
NEWS.am-ի խմբագրակազմը ցավակցում է Հասմիկ Գալոյանի հարազատներին ու գործընկերներին:





























