Հունվարի 20-ին, ժամը`21:12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 62 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին,  դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:  Ժամը 22:06-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1923 թ. ծնված Թամարա Ղազարյանի դին: