Հունվարի 20-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 127 շենքի մոտ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























