Հունվարի 21-ին, ժամը 09.52-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզում պատշգամբի փլուզման վտանգ կա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Գուսան Աշոտի թիվ 30 հասցեում գտնվող մանկապարտեզի 2-րդ հարկի պատշգամբում առաջացել են ճաքեր: