Եվրոպայի Խորհուրդը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Նախարարների կոմիտեում առաջիկա նախագահության համատեքստում վերջ կդնեն փոխադարձ մեղադրանքներին եւ կանցնեն կառուցողական երկխոսության: Այդ մասին Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը` պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Վեհաժողովի հնարավոր դերի մասին հարցին, հաղորդում է Turan-ը:

Մինյոնի խոսքով, այդ հարցը միշտ գտնվում է իր ուշադրության ներքո: «Ես միշտ փորձել են քայլեր ձեռնարկել տվյալ հարցի լուծման ուղղությամբ, ամեն անգամ հենվելով խորհրդարանական դիվանագիտության վրա, հանդիպումներ եմ ունենում երկու պատվիրակությունների ղեկավարների հետ: Կարծում եմ` հանդիպումներն անցնում են դրական միջավայրում: Ես լավ գիտեմ, որ ղարաբաղյան հակամարտության շատ բարդ է: Մինչ օրս ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ աշխատանք է կատարել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ես Փարիզում մշտապես հանդիպում եմ պարոն Ժակ Ֆորին եւ կարող եմ ասել, որ աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է:  5 ամսից Հայաստանը նախագահելու է ԵԽ Նախարարների կոմիտեում, հետո կնախագահի Ավստրիան, ապա Ադրբեջանը»,- նշել է Մինյոնը` ցանկություն հայտնելով այցելել երկու երկրներ: