Տեսանելի ապագայում հայկական կողմը մտադիր չէ հանդես գալ Թուրքիայի հետ հարաբերութունները նորմալացնելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Երեւանի Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով` եթե Թուրքիան չվավերացնի փաստաթղթերը մոտ ժամանակներս, Հայաստանը կարող է վերանայել իր որոշումը, հանել Ազգյաին Ժողովի օրակարգից արձանագրությունները, ետ կանչել ստորագրությունը: Եթե թուրքական կողմը պատրաստ չէ հիմա, ապա ապագայում հնարավոր են նոր բանակվցություններ եւ նոր պայմաններ: Միաժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ չի ափսոսում այդ ուղղությամբ ջանքերի համար: Նախագահը հիշեցրեց, որ ժամանակին տարբեր կարծիքներ, կտրուկ քննադատություն կար: «Սակայն ժամանակը ցույց տվեց, որ բոլոր մեղադրանքներն անհիմն էին»,-նկատեց Սերժ Սարգսյանը`ավելացնելով, որ մինչեւ 2008թ. իրավիճակը հայ ժողովրդի համար պակաս շահավետ էր, քան այսօր: Նա նաեւ հայտնեց, որ թուրքական կողմից հանդիպելու առաջարկություններ եղել են, սակայն հայկական կողմը հրաժարվել է:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























