Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե ինչու է նախագահական առաջիկա ընտրություններում սատարելու նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:անդրադարձել
«Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ես ընդունում եւ հարգանքով եմ վերաբերում իմ կուսակցության կայացրած որոշմանը, այն է նախագահական ընտրություններում չառաջադրել նախագահի թեկնածու եւ չսատարել թեկնածուներից որեւէ մեկին: Բայց միեւնույն ժամանակ որպես անհատ եւ որպես քաղաքացի ես կայացրել եմ իմ անձնական որոշումը, այն է նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչի մասին ես բնականաբար նախապես տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Իմ որոշումը ես կայացրել եմ հիմք ընդունելով Գյումրու նկատմամբ Սերժ Սարգսյանի ցուցաբերած հոգատարությունն ու կատարված հսկայական աշխատանքները: Ապագայում նախանշված բազմաթիվ ծրագրեր եւս կյանքի կկոչվեն, եթե նախագահ վերընտրվի Սերժ Սարգսյանը»,- նշել է Բալասանյանը:





























