Հայ ժողովրդի համար գիտությունն ու կրթությունն առաջնային նշանակություն են ունեցել: Այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր` հունվարի 21 -ին Երեւանի Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը:

Նախագահի խոսքով` գիտության մի քանի ճյուղեր մշտապես պետք է ֆինասավորվեն բյուջեից, միաժամանակ աշխատանքին գնահատական պետք է տա հասարակությունը: Ըստ նրա` գիտությունը պետք է մրցունակ լինի: «Եթե մեր ֆիզիկոսներն ասում են, որ կարող են մրցունակ արտադրանք տալ, մենք պետք է օգնենք: Սակայն արդյունքը պետք է լինի նրանց աշխատանքի ճանաչումը մյուսների` արտասահմանցի գործընկերների, գիտնականների, ընկերությունների կողմից»,-նշեց նա:  Մյուս կողմից, ըստ նրա, կան ոլորտներ, որտեղ աշխատանքի արդյունքը կարճ ժամկետում չի երեւում: «Այստեղ պետությունը պետք է օգնի նյութապես  եւ բարոյապես», -ասաց նախագահը: Որպես օրինակ նա նշեց Երեւանում արագացուցիչի մշակումն ու իրացումը: «Մենք աջակցում ենք այդ ծրագրին: Տեսնենք, ինչպես այն կօգնի գիտության զարգացմանը»,-եզրափակեց նախագահը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am