Արմավիր քաղաքի Սահմանապահներ-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրին, տուժածներ չկան: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 22-ին, ժամը 12.34-ին Արմավիրի ՄՓՎ դիսպետչերից: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարների օգնությամբ «Իսուզու» մակնիշի 23 LO 860 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Բաղդասարյան) դուրս է բերվել ավտոճանապարհի երթեւկելի հատված, շարունակել ընթացքը: