Հունվարի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում,  Երեւանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի բակում «Շկոդա»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ՝ վրաերթի ենթարկել 36-ամյա մի տղամարդու եւ բախվել Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3/1 տան ցանկապատին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: