Հունվարի 21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 59-րդ կմ-ին բախվել է մետաղյա հենասյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























