Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Կուրսկի մարզի գյուղերից մեկում, երեխան այրել է կրտսեր եղբորը` վառվող լուցկին գցելով սայլակի մեջ:
Փոքրիկը մնացել էր առանց հսկողության, երբ մայրը մի քանի րոպեով դուրս էր եկել տանից: Սակայն այդ ժամանակահատվածը բավարարել է, որ վառի լուցկին եւ գցի եղբոր սայլակի մեջ, հայտնում է «ՆՏՎ»-ն:
Միջադեպի ժամանակ տանը եւս երկու երեխա է եղել` 2 եւ 4 տարեկան, նրանց հաջողվել է փրկել: Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները:





























