Ռուսական մի շարք սերիալներում նկարահանված դերասան Սերգեյ Զաբոտինը մահացել է սրտի նոպայից` քասթինգի ճանապարհին:

Զաբոտինը 77 տարեկան էր, հայտնի էր այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Դոկտոր Ժիվագոն», «Կոտրված լապտերների փողոցը», «Թաղայինը» եւ այլն:

Ինչպես հաղորդում է «Life News»-ը,  նա քասթինգի է մեկնել հասարակական տրանսպորտով  եւ մոլորվել է մետրոյի «Բաումանսկայա» կայարանի մոտ: Նա այդ մասին հայտնել է հեռուստաընկերության աշխատակցին, վերջինս փորձել է հաղթահարել խցանումները ու երբ հասել է դերասանին, նա ասել է, որ վատ է զգում  եւ պետք է շտապօգնություն կանչել: «Գրեթե իմ ձեռքերի վրա էլ նա մահացավ»,-պատմել է տեսաինժեներ Եվգենի Կոսարեւը:

Բժիշկները տեղում են եղել 7 րոպե անց, սակայն արձանագրել են միայն դերասանի մահը: